Աշխարհ

05.09.2015 14:26


Սթիվ Թայլերը Մոսկվայում երգել է փողոցային երաժշտի հետ (տեսանյութ)

Սթիվ Թայլերը Մոսկվայում երգել է փողոցային երաժշտի հետ (տեսանյութ)

Լեգենդար «Aerosmith» ռոք խմբի մենակատար Սթիվ Թայլերը Մոսկվայի կենտրոնով զբոսնելու ժամանակ երգել է փողոցային երաժիշտներից մեկի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Aerosmith» խմբի անդամները սեպտեմբերի 5–ին Մոսկվայում համերգով են հանդես գալու։ 1,5 ժամ տևողությամբ համերգը կայանալու է Լուբյանկայի հրապարակում՝ Քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում։

Իսկ մինչ այդ հրավիրված ասուլիսում խմբի մենակատար Սթիվ Թայլերն ասել էր. «Տատիկս գերմանացի է, պապիկս՝ ուկրաինացի: Նրանք հանդիպել են, երբ Ուկրաինան ու Ռուսաստանը դեռևս մի երկիր էին: Ես շատ եմ սիրում ռուսական խոհանոցը. ես մեծացել եմ «բորշչի վրա»»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը