Տնտեսական

17.09.2015 13:15


««Նաիրիտի» վերագործարկման համար Կառավարության նշած գումարի կեսից պակասն էլ է բավարար»

««Նաիրիտի» վերագործարկման համար Կառավարության նշած գումարի կեսից պակասն էլ է բավարար»

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ժամը 11.00–ից ՀՀ կառավարության մոտ «Նաիրիտի» վերագործարկման պահանջով բողոքի ակցիա են անում գործարանի նախկին ու ներկա աշխատակիցները։

Գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի խոսքերով՝ հայ մասնագետները հաշվարկել են, որ «Նաիրիտի» վերագործարկման համար Կառավարության նշած գումարի (300 մլն դոլար) կեսից պակասն էլ է բավարար: Նախկին խոսնակը նշել է՝ հնարավոր է՝ Կառավարությա՛նը ձեռնտու չէ «Նաիրիտի» վերագործարկումը, քանի որ գործարանի նոր գնորդը պիտի նորից աուդիտ անցկացնի, և այդ ընթացքում կբացահայտվեն չարաշահումները, որոնց համար բարձրաստիճան պաշտոնյաներ են պատասխանատու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը