Տնտեսական

24.09.2015 13:50


88 մլն դոլարի վարկ է վերցնելու Հայաստանը

88 մլն դոլարի վարկ է վերցնելու Հայաստանը

Ասիական զարգացման բանկը 89.3 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ուղղված սեյսմակայուն դպրոցների կառուցմանը և աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջաններից մեկում բնական աղետներին արձագանքելու կարողության զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ասիական զարգացման բանկի հայաստանյան մասնաճյուղից:

«1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից ի վեր՝ ՀՀ իշխանությունները բազում քայլեր են ձեռնարկել` ուղղված արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման համակարգերի մշակմանը, ինչպես նաև սեյսմակայուն ճարտարապետական նախագծման և շինարարության բարելավմանը»,-նշել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության քաղաքաշինության գլխավոր տնտեսագետ Յոնգ Յեն:

«Ծրագիրը կաջակցի կառավարության ընթացիկ ջանքերին վերակառուցելու և ամրացնելու դպրոցները՝ համապատասխանեցնելով դրանք սեյսմակայունության ավելի բարձր չափանիշների: Այն կօժանդակի կառավարությանը՝ զարգացնելու սեյսմիկ ռիսկերը կառավարելու կարողությունն ու նախաձեռնությունները»,-հավելել է Յոնգ Յեն:

Ներկայումս Հայաստանում գործող շուրջ 1400 դպրոցներից մոտ 1000-ը սեյսմիկ ամրացման և վերակառուցման կարիք ունի: Աշխատանքների գնահատված ծախսերը կազմում են մոտ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը