Մեկնաբանություն

25.09.2015 09:05


Ինչով է ավարտվում ընկերոջ դավաճանությունը

Ինչով է ավարտվում ընկերոջ դավաճանությունը

Հայաստանի քաղաքական ու «քաղաքացիական» դաշտում առուծախի մթնոլորտ է ձևավորվել։ Դա խրախուսվում է «վերևից»։ Առնում ու ծախում են «պաչկեքով»։

Առուծախի արդյունքում դավաճանվում են նախկին ընկերները, էլեկտորատն ու, ի վերջո, նաև հայրենիքը։

Օրինակների հետևից հեռու պետք չէ գնալ։ Հիշենք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած գործընթացները։

Կային մարդիկ, ովքեր ոչ միայն կուսակիցներ էին ու քաղաքական համախոհներ, այլ նաև «հարյուր տարվա» ընկերներ։ Առուծախի մթնոլորտը, սակայն, սրանց գլուխը պտտեցրեց։ Մենք ականատեսը դարձանք ընկերության դավաճանության բազմաթիվ քստմնելի դեպքերի։

Սրանք սկզբում դավաճանում էին իրենց «հարյուր տարվա» ընկերներին, հայտարարված սկզբունքներին ու հետո ճղճիմ օգուտների ակնկալիքով դառնում հաճախորդ։ Կամ էլ՝ «Վերջի բոլշևիկի» աջը սեղմում էին, ապա անմիջապես դավաճանում ընկերներին։

Այս դավաճանական միջավայրում էլ «ծնվեց» Վահան Մարտիրոսյանը, ով միգուցե «ամենաթափանցիկ» դավաճանն է, քանզի բացահայտվել է։ Մյուսները դեռ շարունակում են «սկզբունքային» խաղալ՝ չմոռանալով այդ մասին հայտարարել բոլոր տիպի դավաճանների վերջին հանգրվանը հանդիսացող «1in.am»-ների եթերում։ Դե, իսկ «1in.am»–ներից մինչև «Haqqin.az» ու Բաքվում տրվելիք ասուլիս «մի քանի զրո է»։ Սեփական տեսակետներն օրվա կուրսով փոխողներից և պատվիրատուի փոփոխությամբ «սալտո» տվողներից ամեն ինչ սպասելի է։

Բայց բոլոր դավաճանները թող հիշեն Հուդայի պատմությունը։ Երեսուն արծաթը դեռ ոչ մեկին չի երջանկացրել։

Հիշե՛ք՝ պատվիրատուները սիրում են դավաճանությունը, բայց ո՛չ դավաճաններին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը