Տնտեսական

29.09.2015 14:12


Կրկին բողոքի ակցիա Քաղցրաշենում․ խաղողը 110 դրամով են մթերում

Կրկին բողոքի ակցիա Քաղցրաշենում․ խաղողը 110 դրամով են մթերում

Խաղողի մթերման հարցն Արարատի մարզում դեռ լուծված չէ։ Այսօր Քաղցրաշեն գյուղի բնակիչները խաղողով բեռնված մեքենաները տարել են Շահումյանի գինու գործարան, սակայն գործարանից գյուղացիներին փոխանցել են, որ խաղողը կմթերվի կիլոգրամը 100 դրամով, ինչն էլ գյուղացիների բողոքն է առաջացրել։ Գյուղացիները մի քանի ժամ խաղողով բեռնված մեքենաներով կանգնել են գործարանի դիմաց՝ սպառնալով փակել ճանապարհները։

Քաղցրաշենի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Վահրամ Արարատյանը «NewsBօօk»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս անգամ քաղցրաշենցիները բողոքի ձայն են բարձրացրել մթերման ցածր գնի հետ կապված։ Նա նշեց, որ հարցը կարգավորելու համար գյուղ է եկել Արարատի մարզպետը։

«Մարզպետն էլ եկավ, և գործարանի տնօրենների հետ խոսեցինք, կարծես թե համաձայնության եկանք` խաղողը կմթերվի 110 դրամով, իսկ գործարանը գյուղացուն 90 դրամ էր առաջարկում, ինչը չափազանց քիչ է բարձր տոկոս շաքարայնություն ունեցող խաղողի համար, ձեռառնոցի»,- ասաց Արարատյանը:

Մանրամասները՝ «NewsBօօk»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը