Քաղաքական

01.10.2015 15:25


Շ. Քոչարյան. «Մոտակա ժամանակում Ադրբեջանը խելքը գլուխը կհավաքի»

Շ. Քոչարյան. «Մոտակա ժամանակում Ադրբեջանը խելքը գլուխը կհավաքի»

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է և մոտակա ժամանակում խելքը գլուխը կհավաքի։

Նա նաև հավելել է, որ այդ երկրի համար միջազգային իրավունքը ոչինչ է։

–Նույն վերաբերմունքն է, որը դրսևորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպություններ։ Նույն ձեռագիրն է՝ մարդկանց սպանելու, հուշարձանները ոչնչացնելու։ Ինձ թվում է, որ Ադրբեջանն իր քայլերով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը,-նշել է Շ. Քոչարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը