Աշխարհ

03.10.2015 15:42


Պուտինը հանձնարարել է գումարներ փնտրել ալկոհոլի օգնությամբ

Պուտինը հանձնարարել է գումարներ փնտրել ալկոհոլի օգնությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչև նոյեմբերի 1-ը առաջարկներ ներկայացնել պետական բյուջեի հավելյալ եկամուտների աղբյուրների մասին: Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Կառավարությանը հանձնարարվել է հավելյալ եկամուտների աղբյուրներ փնտրել ռուբլու արժեզրկման արդյունքում արտահանող կազմակերպությունների ստացած հավելյալ եկամուտների հաշվին: Այդ նպատակով Պուտինը պահանջել է բարձրացնել ալկոհոլային խմիչքների ակցիզային տուրքերից ստացած եկամուտները՝ ալկոհոլի անօրինական արտադրման և շրջանառության դեմ պայքարի միջոցների կատարելագործման շնորհիվ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը