Լրահոս

03.10.2015 18:17


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.52-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 15/15 տան բակում օձ են բռնել (ապակյա տարայի մեջ է), որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի 1-ին հարկում` «Զատիկ» խանութի մուտքում, օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկոտը:

Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել սահնօձ տեսակի օձ:

Այս խորագրի վերջին նյութերը