Լրահոս

03.10.2015 23:16


Վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում

Վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.12-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 4 շենքի 1-ին մուտքում 13-րդ և 14-րդ հարկերի միջակայքում վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Գ. Հ.-ին, Ա. Ա.-ին, Ա. և Բ. Խ.-ին:

***

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի 3-րդ մուտքում 3-րդ և 4-րդ հարկերի միջակայքում վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 1977 թ. ծնված Մ. Մ.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը