Աշխարհ

05.10.2015 21:10


Մաքքեյն. «Թրամփը չի հասկանում ՌԴ ավիահարվածների պատճառով առաջացած խնդիրները»

Մաքքեյն. «Թրամփը չի հասկանում ՌԴ ավիահարվածների պատճառով առաջացած խնդիրները»

«CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի հասկանում այն խնդիրները, որոնք առաջացել են սիրիական հակամարտությունում Ռուսաստանի նոր դերի արդյունքում:

«Չեմ կարծում, որ նա բավականին լավ է հասկանում իրավիճակը: Նա, իհարկե, սեփական կարծիք ունենալու իրավունք ունի», – ասել է Մաքքեյնը:

Սենատորն ընդգծել է, որ ինքը շատ լավ գիտի Սիրիայում տիրող իրական իրավիճակի մասին` հավելելով, որ ԱՄՆ-ն արել է այն, ինչ պետք է աներ:

Մաքքեյնը նաև նշել է, որ Հանրապետական կուսակցության թեկնածուներն իրար նկատողություններ անելով ու իրար հասցեին մեղադրանքներ հնչեցնելով վնասում են միմյանց՝ նվազեցնելով ընտրություններում այդ կուսակցության հաղթանակի հնարավորությունը: Նա, սակայն, որևէ անուն չի բարձրաձայնել` հույս հայտնելով, որ կուսակցության անդամները կփոխեն իրենց պահելաձևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը