Լրահոս

05.10.2015 14:58


«Օպել»-ն այրվել է. սրահում գտնվող երկու անձինք մահացել են

«Օպել»-ն այրվել է. սրահում գտնվող երկու անձինք մահացել են

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ սրահում գտնվող երկու անձինք մահացել են:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածների ինքնությունը. 1984 թ. ծնված Արթուր Գինոսյան և 1987 թ. ծնված Ժիրայր Կարապետյան: Ավտոմեքենան վարել է վերջինս:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը