Աշխարհ

05.10.2015 16:04


«Россия 24»–ը եղանակի տեսություն է ներկայացրել ռուս ռմբակոծիչների համար (տեսանյութ)

«Россия 24»–ը եղանակի տեսություն է ներկայացրել ռուս ռմբակոծիչների համար (տեսանյութ)

«Россия 24»–ն իր եթերում եղանակի տեսություն է ներկայացրել ռուս ռմբակոծիչների համար։

Հաղորդավարուհին նշել է՝ թռիչքների համար ընտրված ժամանակը՝ հոկտեմբերը, բավական հաջող ամիս է։ Միջին ջերմաստիճանը +21° է, առավելագույնը՝ +37°։ Հոկտեմբերին, ըստ նրա, միայն երեք օր է ամպամած լինելու, իսկ քամու առավելագույն արագությունը կազմում է 15 մ/վրկ։

«Սակայն ոչ բավականաչափ թափանցիկ մթնոլորտը չպետք է լուրջ խոչընդոտ դառնա գործողության իրականացման համար։ Ամպերն այնտեղ երկրից 4–10 կմ բարձրության վրա են»,–նշել է հաղորդավարուհին։

Նրա խոսքերով՝ ռազմական գործողությանը կարող են խոչընդոտել փոշոտ հողմերը. հնարավոր է՝ դրանք ցրեն լազերային ճառագայթները, որոնք օգտագործում են նշանառության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը