Լրահոս

05.10.2015 16:37


Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու գործ

Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Անտոնյանը, հանդիսանալով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, հիշյալ քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիշա Մխոյանի ներկայացրած անձի՝ նույն հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` արգելված իր հանդիսացող «LG-E400» մոդելի բջջային հեռախոսը նրան փոխանցելու համար, 2014 թվականի դեկտեմբերի 28-ին անձամբ Գրիշա Մխոյանից ստացել է զգալի չափերի կաշառք:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գրիշա Մխոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը