Լրահոս

06.10.2015 08:09


Դժբախտ պատահար Բարձրավան գյուղում. ընկուզենուց ընկել է և տեղում մահացել

Դժբախտ պատահար Բարձրավան գյուղում.  ընկուզենուց ընկել է և տեղում մահացել

Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ 1951 թ. ծնված Ա. Հ.-ը Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է և տեղում մահացել:

Կապ է հաստատվել Բարձրավանի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ձորից դիակի դուրս բերման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ տարածքը դժվարանցանելի է և եղանակը անբարենպաստ, հետևաբար ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնելու հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: Գորիսի ՈԲ երկու աշխատակից դեպքի վայրի մոտակայքում ողջ գիշերն իրականացնելու են դիակի պահպանություն:

Որոշում է ընդունվել Ա. Հ.-ի դին դուրս բերելու համար վաղ առավոտյան դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:

Հոկտեմբերի 6-ին, ժամը 05.40-ին դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը