Լրահոս

06.10.2015 09:25


Հրդեհ է բռնկվել նախկին կաթի գործարանի 2-րդ հարկում

Հրդեհ է բռնկվել նախկին կաթի գործարանի 2-րդ հարկում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 04.34-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակա չշահագործվող շինությունում՝ նախկին կաթի գործարանի գրասենյակային տարածքի (պատկանելիությունը չի հաջողվել պարզել) 2-րդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել` 05.31-ին: Այրվել է գրասենյակը՝ հին գույքով (100 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը