Աշխարհ

06.10.2015 17:19


ՌԴ ՊՆ–ն նոր տեսանյութեր է հրապարակել. ԻՊ 10 օբյեկտ է ոչնչացվել

ՌԴ ՊՆ–ն նոր տեսանյութեր է հրապարակել. ԻՊ 10 օբյեկտ է ոչնչացվել

«Հմեյմիմ» ավիաբազայից նախօրեին ռուսական Су-34, Су-24М և Су-25 ինքնաթիռները 15 ռազմական թռիչք են իրականացրել՝ ավիահարվածներ հասցնելով ԻՊ ահաբեկչական խմբավորման 10 օբյեկտի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը՝ ՌԴ ՊՆ–ին հղումով։

Су-34 ռմբակոծիչներով ԻԼԻՊ–ի շտաբ և հրամանատարական կետ են ոչնչացվել Հալեպի Դեյր–Հաֆիր և Էլ–Բաբ շրջաններում։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքերով՝ անմիջական հարվածների արդյունքում ավերվել են շինություններ, որտեղ թաքնվում էին ահաբեկիչների դաշտային հրամանատարները։

Հոմս գավառից արևելք՝ Թադմոր քաղաքից քիչ հեռու, Су-25м գրոհիչ ինքնաթիռների և Су-24 ռմբակոծիչների ռազմական զույգերը հարվածներ են հասցրել երկու շրջանում, որտեղ կենտրոնացած է եղել ԻԼԻՊ–ի տեխնիկան։ Ոչնչացվել է մոտ 20 Т-55 միջին հրասայլ, որոնք ավելի վաղ ահաբեկիչները զավթել էին սիրիական բանակից։ Մարտական լրակազմի և ռազմական մեքենաների վառելիքի անդրպայթյունից (դետոնացիա) բռնկման բազմաթիվ օջախներ են առաջացել։

ՊՆ–ն շարունակում է ռազմական թռիչքների նոր տեսանյութեր հրապարակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը