Լրահոս

06.10.2015 22:05


Ջրանջատում Շենգավիթում

Ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

  1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Եղիշե Թադևոսյան, Մանթաշյան, Ս. Տարոնցի փողոցների և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Վերին Շենգավիթ թաղ. 10-րդ և 11-րդ փողոցների, Բագրատունյաց 7-ից-41 համարների և 3-րդ, 4-րդ նրբանցքների, Արարատյան 1-ից-60 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Գ. Նժդեհի 1-ից-12, Եղբայրության 10-ից բարձր, Մանանդյան 10-ից բարձր, Չեխովի 12-ից բարձր համարների ջրամատակարարումը:
  1. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը