Լրահոս

07.10.2015 00:14


Գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-9-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.70C (1978 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.70C (1977 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.60C

Այս խորագրի վերջին նյութերը