Քաղաքական

06.10.2015 16:26


Վիկտոր Սողոմոնյան. «Շարմազանովը միտքը չի ըմբռնել»

Վիկտոր Սողոմոնյան. «Շարմազանովը միտքը չի ըմբռնել»

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, ըստ էության, ուշադիր չի ընթերցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը և ճիշտ չի ըմբռնել արատավոր համակարգի վերարտադրության մասին հատվածը:

«NewsBook»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

«ՀՀ երկրորդ նախագահն ի նկատի է ունեցել սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծվելիք միակուսակցական համակարգը, որն անընդհատ կարող է վերարտադրվել: Ցավում եմ, բայց պարոն Շարմազանովն այդ միտքը չի ըմբռնել: Այլ բան չունեմ ասելու»,- ասաց նա:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը