Աշխարհ

07.10.2015 09:50


ԻՊ–ն կարող է մզկիթներ պայթեցնել Սիրիայում՝ ռուսական ավիացիային վարկաբեկելու համար

ԻՊ–ն կարող է մզկիթներ պայթեցնել Սիրիայում՝ ռուսական ավիացիային վարկաբեկելու համար

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ գերատեսչությունը չի բացառում դեպքերի այնպիսի զարգացում, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչներն անգամ մզկիթներ պայթեցնեն Փալմիրայում և այլ վայրերում՝ պատահարի համար ռուսական ավիացիային մեղադրելու համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

«Մենք չենք բացառում, որ այդ և այլ բնակավայրերում ահաբեկիչներն այժմ մտածված սադրանք են նախապատրաստում՝ մզկիթների պայթեցում, դրանից հետո կեղծ լուսանկարների և տեսանյութերի ցուցադրություն՝ կատարվածի համար Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ռուսական ավիացիային մեղադրելու համար»,–ասել է գեներալը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ավիացիան մեկ օրվա մեջ (հոկտեմբերի 6–ին) ավելի քան 20 ռազմական թռիչք է իրականացրել «Հմեյմիմ» ավիաբազայից և 12 ավիահարված հասցրել գրոհայինների թիկունքային ենթակառուցվածքներին, հրամանատարական կետերին, վարժանքների ճամբարներին և հենակետերին։ Որոշ տվյալներով՝ մի քանի տասնյակ գրոհային է սպանվել։

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռազմամթերքի պահեստներին և հրամանատարական կետերին ռուսների հասցրած ավիահարվածները խուճապ են առաջացրել ԻՊ շարքերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը