Տնտեսական

07.10.2015 11:40


ԿԲ-ն հաստատել է մի շարք ոսկե և արծաթե հուշադրամների էսքիզները

ԿԲ-ն հաստատել է մի շարք ոսկե և արծաթե հուշադրամների էսքիզները

Կենտրոնական բանկի հոկտեմբերի 6-ի խորհրդի նիստում հաստատվել են Հայաստանի ԿԲ 2016-2017 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված մի շարք ոսկե եւ արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները: Նիստը վարել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոսքը, մասնավորապես, «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Շուշիի ազատագրման 25-ամյակ», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամների մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը