Քաղաքական

08.10.2015 15:34


ԵԱՀԿ–ն մշտադիտարկում կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ–ն մշտադիտարկում կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին

Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկում կընթանա։ Մշտադիտարկումը կիրականացվի Բերդավան գյուղի (Տավուշի մարզ) և Ղազախի շրջանի Քեմերլի սահմանակից գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը։

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը։

Այս խորագրի վերջին նյութերը