Աշխարհ

09.10.2015 19:02


ԱՄՆ–ը ծանր ռազմական տեխնիկա կտեղակայի Լեհաստանում

ԱՄՆ–ը ծանր ռազմական տեխնիկա կտեղակայի Լեհաստանում

Վարշավան և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել Լեհաստանի տարածքում ամերիկյան ծանր զենքի պահեստներ տեղակայելու վերաբերյալ։ Այդ նպատակով լեհական կողմը տարածք և օբյեկտներ է տրամադրել, որոնք պատկանում են Լասկի ավիացիոն բազային, Դրավսկո–Պոմորսկում ցամաքային զորքերի ուսուցման կենտրոնին, Սկվեժինայի, Ցեխանովի ռազմական համալիրներին։

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կողմերը կշարունակեն բանակցել՝ քննարկելու համաձայնության լոգիստիկ մանրամասները։

«Համաձայնագիրն ամերիկյան կողմին հնարավորություն է տալիս տեխնիկայի բազաներ ստեղծել Լեհաստանում՝ այդկերպ ամրապնդելով իր դաշնակցային ներկայությունը և բարձրացնելով Լեհաստանում ու այդ տարածաշրջանում անվտանգության մակարդակը»,– ասվում է Լեհաստանի ՊՆ տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ից հայտնել էին, որ համարժեք պատասխան կտան Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի կողմից ծանր սպառազինության տեղակայման դեպքում։

ԱՄՆ–ից հայտնել էին, որ մտադիր են ծանր ռազմատեխնիկա տեղակայել Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում և, հավանաբար, Հունգարիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը