Աշխարհ

09.10.2015 16:06


Հարձակվել են Ամստերդամ–Փարիզ գնացքում հրաձիգին զինաթափած ամերիկացու վրա

Հարձակվել են Ամստերդամ–Փարիզ գնացքում հրաձիգին զինաթափած ամերիկացու վրա

Ամստերդամ–Փարիզ գնացքում հրաձիգին զինաթափած ամերիկացիներից մեկը՝ Սփենսեր Սթոունը, Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում հարձակման է ենթարկվել, որի հետևանքով դանակի բազմաթիվ վերքեր է ստացել։ Այս մասին հայտնում է «NBC News»–ը։

ԱՄՆ ՌՕՈւ–ն հաստատել է կատարվածը։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ Սթոունը ողջ է։

Ոստիկանության տվյալներով՝ պատահարից առաջ Սթոունը ժամանակ է անցկացրել ընկերների հետ, իսկ հարձակման է ենթարկվել կեսգիշերին քաղաքի հայտնի սրճարանների մոտ։

Սակրամենտոյի ոստիկանությունից ենթադրում են, որ կատարվածը վեճի հետևանք է. վիճաբանությունը վերաճել է փողոցում ֆիզիկական ուժի կիրառման։ Նշվում է, որ հարձակումը կապված չէ Ամստերդամ–Փարիզ գնացքի դեպքի հետ։

Հիշեցնենք՝ ամերիկացի զինծառայողներ Ալեք Սքարլաթոսը, Սփենսեր Սթոունը, ամերիկացի ուսանող Էնթոնի Սեդլերը և բրիտանացի Քրիս Նորմանը գտնվում էին «Thaly» ճեպընթացում, որն Ամստերդամից Փարիզ էր գնում։ Նրանք համատեղ ուժերով զինաթափել են 26–ամյա մարոկկացուն, որը հասցրել էր 3 մարդ վիրավորել։ Զինված Այուբ Էլ-Հազանիի հետ կռվի մեջ էր մտել նաև Փարիզի Սորբոնի համալսարանում աշխատող, 51-ամյա հայ դասախոս Մարկ Մուգալյանը։ Նա չարագործի ձեռքից հասցրել էր խլել «Կալաշնիկովը», ով, սակայն, մեկ այլ զենքով կրակել ու վիրավորել էր նրան։

Ֆրասիայի նախագահ Ֆրանսու Օլանդն իր երկրի բարձրագույն՝ Պատվավոր լեգիոնի կոչում էր շնորհել երեք ամերիկացուն և բրիտանացուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը