Աշխարհ

10.10.2015 11:22


Սիրիական չափավոր ընդդիմությունը դեմ չէ ՌԴ հետ երխոսությանը

Սիրիական չափավոր ընդդիմությունը դեմ չէ ՌԴ հետ երխոսությանը

Սիրիական չափավոր ընդդիմությունը դեմ չէ Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի քաղբյուրոյի անդամ Բադր Ջամուսը։

Նա նաև նշել է, որ ռուս զինվորականների ռազմական գործողությունները Սիրիայում խոչընդոտում են բանակցությունների մեկնարկին։

«Սկզբունքորեն, սիրիական չափավոր ընդդիմությունը դեմ չէ ՌԴ հետ փոխգործակցելուն, բայց ՌԴ ռազմա–տիեզերական ուժերի գործողությունները Սիրիայում չեն նպաստում բանակցությունների մեկնարկին»,–ասել է Ջամուսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը