Աշխարհ

10.10.2015 12:30


Ռուսական ավիացիան ԻԼԻՊ–ի 60 օբյեկտ է ռմբակոծել (տեսանյութ)

Ռուսական ավիացիան ԻԼԻՊ–ի 60 օբյեկտ է ռմբակոծել (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ռուսական ինքնաթիռներն ավիահարվածներ հասցնում ԻԼԻՊ–ի կազմակերպություններից մեկի՝ «Լիվա ալ Հաք» իսլամական խմբավորման շտաբին:

«Вести. Ru»-ի փոխանցմամբ` մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան ռմբակոծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 60 սիրիական օբյեկտ: Ոչնչացվել են ահաբեկիչների պատրաստման 17 ճամբար, 16 ռազմական և պաշտպանական դիրք: Հալեպի շրջանում պայթեցվել են ավելի քան 100 ահաբեկիչ և զինամթերքի պահեստ:

Թիրախների արդյունավետ ոչնչացման համար Ռուսաստանը մեծացնում է հարձակումների ուժգնությունը: Այսպես, օրինակ, եթե առաջ «Հմեյմիմ» ավիաբազայից 24 ժամվա ընթացքում ինքնաթիռներն իրականացնում էին 20-25 թռիչք, վերջին օրվա ընթացքում այդ թիվը կազմել է 67: Ընդ որում, ուշադրության կենտրոնում են միաժամանակ մի քանի նահանգ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը