Մեկնաբանություն

11.10.2015 11:25


Որտե՞ղ են «լավ հաց տվել» Արամ Սարգսյանին

Որտե՞ղ են «լավ հաց տվել» Արամ Սարգսյանին

1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ վարչապետ նշանակեցին Արամ Զավենիչին, շատերը զարմացան՝ ասելով, թե` տղան տրակտորը թողել է հանդի մեջ ու եկել-մտել Կառավարություն:

Հետո, երբ Զավենիչն իբրեւ վարչապետ (էլի խնդալու է) մեկնեց Մոսկվա ու վերադառնալուց հետո հայտարարեց, թե ինքն է ստիպել Կրեմլին, որ գազի գինը իջեցնեն, բոլորը հռհռացին: Պոչավոր սուտը միշտ էլ ծիծաղ է առաջացնում:

Հանրության համար զավեշտալի այս ֆիգուրը հաջորդ անգամ ավելի զվարճացրեց հայ ժողովրդին, երբ հայտարարեց, թե հայերն ու թուրքերը համարյա նույն ժողովուրդն են. երկուսի ճաշացանկում էլ տոլմա կերակրատեսակը կա:

Անտեր մնա` «տրակտորիստն» էն գլխից է «արեւմտամետ» եղել` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հոգածու հայացքի ներքո: Դրա համար էլ բնական էր, որ Զավենիչի թուրքական տոլման ու Սարգսյանի` հետագայում նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունը (համեմված Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբներով) պետք է լինեին «նույն ծիրին մեջ»:

Ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանի հաճախորդների պատմությունը սկսվում է դեռեւս 2000 թվից (եթե ոչ ավելի շուտ, ասենք՝ 1996–ից): Ինչեւէ: Մնացածը հայտնի է:

«Տրակտորիստ» Զավենիչը վարչապետի պաշտոնում վեց ամիս «մլուլ տալուց», այն է` ոչինչ չանելուց հետո, բնականաբար, պետք է ազատվեր այդ պաշտոնից: Քանզի, իբրեւ երկրի երրորդ դեմք (շա՜տ խնդալու է) նրան հետաքրքրում էր միայն այն, թե որտեղ ինչքան լավ հաց են տալիս. Վրաստան կատարած այցից հետո հենց այդպես էլ հայտարարեց` լավ հաց տվեցին:

Դե, հիմա էլ Սերժ Սարգսյանն է «տրակտորիստին» լավ հաց տալիս: Դրա համար էլ Զավենիչը գործող իշխանությանն ու ՀՀԿ ղեկավարին թողած` ամբախ-զամբախ դուրս է տալիս Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Ի դեպ, «Հանրապետություն» կոչված ինչ-որ կուսակցություն կար, որի նախագահը Զավենիչն էր, ու հիմա էլ է նա: Բա չեք հարցնո՞ւմ, թե էս կուսակցության քաղխորհրդի անդամները հիմա որտե՞ղ են:

«Թունդ ընդդիմադիր» սույն ուժի քաղխորհուրդը` Գեղամ Հարությունյանից մինչեւ Զավենիչի եղբայր` Արմեն Սարգսյանը (մարդասպանության պատվիրատու) վաղուց տեղավորվել եւ աշխատում են ՊՆ-ում:

Էն դավալուամետ ռեստորանային գեներալն ու շիրխանյաններն էլ (որոնք մինչեւ 2008-ը նույնպես «թունդ ընդդիմադիր» էին) դրանից հետո մինչ օրս տքնում են արդարացնել ու ձոներգել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական խայտառակ նախաձեռնողականությունը:

Էս էլ Զավենիչի թայֆան, ով ամեն օր «զավտրիկ» անելուց հետո հեռախոսով պատասխանում է «1in.am»–ների թղթակիցներին ու փորձում պաշտպանել Սերժ Սարգսյանի շահերը։

Այս խորագրի վերջին նյութերը