Մեկնաբանություն

13.10.2015 00:05


«Անորսալի Ջոյերի» բրիգադը

«Անորսալի Ջոյերի» բրիգադը

Հայաստանի «քաղաքական» կոչված դաշտում ահագին «Անորսալի Ջոյեր» կան։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր իրականում ոչինչ են, բայց շատ լուրջ կարծիք ունեն սեփական անձի մասին։

«Անորսալի Ջոյերը» հիմնականում ակտիվանում են Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքից հետո։ Հենց խոսում է երկրորդ նախագահը, սրանք անմիջապես հայտնվում են «անկախ» մամուլի էջերում ու անմիջապես սկսում գեղամյանություն անել՝ հերոսաբար հայտարարելով, որ իրենք երբեք չեն համագործակցի Քոչարյանի հետ։

«Խոխման» այն է, որ Քոչարյանը չի էլ հայտարարել ու չի էլ հայտատարի, որ ուզում է այդ «խուրդված» դեմքերի հետ համագործակցել։ «Խուրդվածներն» իրենք էլ գիտեն, որ «Անորսալի Ջո» են, քանզի ոչ մեկին պետք չեն՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի, այն էլ՝ դհոլի կարգավիճակով։ Այս ամենը գիտեն, բայց փքված հավի պես ու ինքնագոհ աքլորի կեցվածքով կռիվ են տալիս մեկի դեմ, ով չի էլ փռշտա նրանց վրա։

«Անորսալի Ջոյերի» դերակատարությունն այն է, որ հայհոյեն սերժսարգսյանական վարչակազմին, բայց անպայման հավասարության նշան դնեն ՀՀԿ ղեկավարի ու Ռոբերտ Քոչարյանի միջև։ «Գեբելսյան» քարոզչամեքենան սրանց պատրաստ է առավոտից երեկո տարածք ու եթեր տրամադրել, միայն թե անեն իրենց փայ ժողգործիքությունն ու գնան տուն։

Թե ինչով է ավարտվելու սրանց կարիերան, դժվար չէ կռահել։ Լավագույն դեպքում՝ տեղ ՀՀԿ–ի ցուցակում, բայց դե, այդ ցուցակում տեղ գտնելու համար հիմա այնքան նեոգեղամյաններ են հերթ կանգնել (տե՛ս Բաղրամյան 26–ում տեղի ունեցած էժանագին ֆոտոսեսիան), որ «Անորսալի Ջոյերը» ստիպված կլինեն բավարարվել «բորդյուրի» վրա մնալու և շան պես հաչալու հեռանկարով։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը