Աշխարհ

13.10.2015 22:30


Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը

Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը

Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրի շրջանակներում հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: «Անչափ ուրախ եմ եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,- նշում է Իվետա Մուկուչյանը:

Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ եւ հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 13-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական www.1tv.am եւ www. eurovision.am կայքերում:

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թ-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:

Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012 թ-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:

Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաեւ մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի www.1tv.am եւ Եվրատեսիլի հայաստանյան մասնակցության պաշտոնական կայքերում՝ www.eurovision.am, ինչպես նաեւ Իվետա Մուկուչյանի պաշտոնական սոցիալական էջերում՝

FB: https://www.facebook.com/IvetaMukuchyan

Instagram: http://instagram.com/ivetamukuchyanofficial
Twitter: https://twitter.com/IvetaMukuchyan

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը