Տնտեսական

16.10.2015 13:18


ԱՄՆ դեսպան. «ՀՀ են ներմուծվել 56 մլն դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ»

ԱՄՆ դեսպան. «ՀՀ են ներմուծվել 56 մլն դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ»

ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Արմենպրես»-ի խնդրանքով պատասխանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 8-ին ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրից ակնկալվող արդյունքներին, դրա շրջանակներում ստեղծվելիք Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ստեղծման ժամկետներին, ինչպես նաև հայ-ամերիկյան երկկողմ իրականացրած ներդրումների ծավալներին վերաբերող հարցերին:

Հարցին, թե հատկապես ո՞ր ոլորտներն են ՀՀ-ում հետաքրքիր ամերիկյան ներդրողների համար, նա պատասխանել է.

«Ամերիկյան ներդրողներն արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ընձեռած բազմաթիվ հնարավորություններով: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը (արտահանում գումարած ներմուծում) 2014 թվականին կազմել է 153 միլիոն ԱՄՆ դոլար: 2014 թվականին Հայաստան են ներմուծվել 56 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ՝ թռչնամիս, մեքենայական սարքավորումներ, ավտոմեքենաներ և օպտիկական ու բժշկական սարքավորումներ: Ամերիկյան օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2013թ. կազմել են 1 միլիոն ԱՄՆ դոլար: 2014 թվականի Հայաստանից ԱՄՆ է ներմուծվել 96 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքներ՝ ալյումին, գործված հագուստեղեն, կոնյակ, ադամանդ, վերամշակված մրգեր ու բանջարեղեն: Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումներն ԱՄՆ-ում 2013 թվականին կազմել են 1 միլիոն ԱՄՆ դոլար: Միացյալ Նահանգները մնում է Հայաստանի ամենակարևոր ու կենսական նշանակություն ունեցող առևտրային գործընկերներից մեկը: Սա պայմանավորված է մեր երկու երկրների միջև պատմականորեն առկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերով»:

7or.am

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը