Աշխարհ

16.10.2015 15:29


Թուրքական ՌՕՈւ–ն անհայտ ծագման թռչող սարք է ոչնչացրել

Թուրքական ՌՕՈւ–ն անհայտ ծագման թռչող սարք է ոչնչացրել

Թուրքիայի ռազմաօդային ուժերն անհայտ ծագման թռչող սարք են ոչնչացրել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:

Նշվում է, որ նախքան ոչնչացնելը Թուրքիայի իշխանությունները 3 անգամ նախազգուշացրել են այդ մասին:

Թուրքիայի ՌՕՈւ գլխավոր շտաբը հայտարարել է՝ հետագայում նույնկերպ կվարվեն, եթե կրկին խախտվի Թուրքիայի օդային սահմանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԵՄ-ն և Թուրքիան քննարկել են թուրք–սիրիական սահմանին բուֆերային գոտու ստեղծման հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը