Տնտեսական

29.10.2015 16:42


Նաիրիտցիները շարունակում են պահանջել

Նաիրիտցիները շարունակում են պահանջել

Նախորդ հինգշաբթի Կառավարության մոտ ստորագրահավաք սկսած «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր նամակը տարել են ՀՀ նախագահական նստավայր։

Աշխատողները պահանջում են վերագործարկել «Նաիրիտը», ինչպես նաև չեղարկել այն պայմանագրերը, որոնք ստիպված են եղել ստորագրել աշխատավարձերը ստանալու համար։ Դրանցում նաիրիտցիները պարտավորվում էին հրաժարվել աշխատավարձերի չվճարումից առաջացած տույժ–տուգանքներից։

Նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացել էինք, որ նրանք մտադիր են Կառավարության մոտ հավաքվել ամեն հինգշաբթի։

Բաղրամյան 26–ից խոստացել են, որ նամակի պատասխանը պատրաստ կլինի մեկ շաբաթից։

Հիշեցնենք՝ նախօերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Կառավարությունը կողմ է «Նաիրիտի» վերագործարկմանը, և եթե լինի պոտենցյալ ներդրող, պատրաստ է քննարկել այդ հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը