Տնտեսական

11.11.2015 14:11


2015թ. ապօրինի կերպով 1273 ծառ է հատվել

2015թ. ապօրինի կերպով 1273 ծառ է հատվել

2015թ. տասը ամիսների ընթացքում մթերվել է 24 հազար խորանարդ մետր փայտանյութ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է ապօրինի անտառհատումներին, նա նշել է, որ նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 1273 դեպք։ 2014թ. ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 1063, 2013–ին՝ 928։

Նշենք, որ 50սմ տրամագծով ապօրինի հատված ծառի համար տուգանքը կազմում է մոտ 100 հազար դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը