Աշխարհ

24.11.2015 16:55


Պուտին. «Սու–24–ի խոցումը լրջորեն կանդրադառնա ռուս–թուրքական հարաբերությունների վրա» (տեսանյութ)

Պուտին. «Սու–24–ի խոցումը լրջորեն կանդրադառնա ռուս–թուրքական հարաբերությունների վրա» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է թուրք–սիրիական սահմանին ռուսական Սու–24–ի խոցմանը։ Նա հայտարարել է, որ կատարվածը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակներից։

«Սա լրջորեն կանդրադառնա ռուսթուրքական հարաբերությունների վրա»,–ընդգծել է Պուտինը։

Նա ավելացրել է, որ ռուս օդաչուները ոչ մի կերպ չէին սպառնում Թուրքիային, այլ հատուկ գործողություն էին իրականացնում Սիրիայի տարածքում ԻԼԻՊ–ի դեմ, այդուհանդերձ, թուրքական օդուժը խոցել է Սու–24–ը։ Ինքնաթիռն ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա։

«Սա հարված է Ռուսաստանի թիկունքին ահաբեկիչներին հովանավորողների կողմից»,–ընդգծել է ՌԴ նախագահը՝ հավելելով.

«Չգիտեմ՝ ում էր սա պետք, բայց ոչ հաստատ մեզ, ու փոխանակ անմիջապես մեր հետ կապ հաստատեին՝ թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ–ի իր գործընկերներին այդ հարցի քննարկման համար, կարծես մենք էինք խոցել թուրքական ինքնաթիռը, ոչ թե իրենք՝ մերը։ Ի՞նչ է՝ ուզում են ՆԱՏՕ–ն ծառայեցնել ԻԼԻՊ–ի՞ն»։

Պուտինը նաև հիշեցրել է, որ վաղուց էին արձանագրել՝ Թուրքիայի տարածքում մեծ քանակությամբ նավթ է կա, որը պատկանում է ահաբեկիչներին։

«Մենք չենք հանդուրժի, որ տեղի ունենան այնպիսի հանցագործություններ, ինչպիսին այսօր տեղի ունեցավ»,–ընդգծել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը