Աշխարհ

25.11.2015 08:04


Օբաման և Էրդողանը քննարկել են ռուսական Սու–24–ի խոցման հարցը

Օբաման և Էրդողանը քննարկել են ռուսական Սու–24–ի խոցման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել է իրավիճակը, որն առաջացել է թուրքական Ֆ-16–ով «ցամաք–ցամաք» տիպի հրթիռից ռուսական ռազմական Սու–24–ը սիրիական տարածքում խոցելուց հետո։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։

Օբաման և Էրդողանը միակարծիք են՝ նման միջադեպ չպետք է կրկնվի, ինչի համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները դրանք կանխելու համար։

Նշվում է, որ նրանք նաև հաստատել են ԻՊ դեմ իրականացվող մարտական գործողությունները շարունակելու վճռականությունը Սիրիայում անցումային քաղաքականություն ապահովելու նպատակով։

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, իրավունք ունի պաշտպանել իր ցամաքային և օդային տարածքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը