Աշխարհ

25.11.2015 10:00


ՌԴ–ն կխզի Թուրքիայի հետ ռազմական կապերը (տեսանյութ)

ՌԴ–ն կխզի Թուրքիայի հետ ռազմական կապերը (տեսանյութ)

Սիրիայում ԻԼԻՊ–ի դիրքերը ռմբակոծող ՌԴ հարվածային ավիացիայի ինքնաթիռներին այսուհետև կործանիչներ կուղեկցեն։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, հայտարարել են ՌԴ ՊՆ–ից։

Ավելի վաղ գրել էինք, որ լրացուցիչ աջակցություն կստացվի նաև «Մոսկվա» հածանավից։

«Զգուշացնում ենք՝ ՌԴ ավիացիային պոտենցյալ վտանգ ներկայացնող բոլոր նշանակետերը կոչնչացվեն»,–ասել են ՌԴ Գլխավոր շտաբից։

Գերատեսչությունից նաև նշել են՝ Թուրքիայի հետ ռազմական բոլոր կապերը կխզվեն։

ԱՄՆ ՌՕՈՒ նախագահի նախկին տեղակալ, գեներալ Թոմաս Մաքիներնին էլ ընդգծել է, որ Թուրքիան կոպիտ սխալ է թույլ տվել՝ խոցելով ռուսական ինքնաթիռը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը