Քաղաքական

25.11.2015 13:15


Թուրքիա vs ՌԴ. սպառնալիքի տակ են արտահանումը, էներգետիկան, ներդրումները, տուրիզմը

Թուրքիա vs ՌԴ. սպառնալիքի տակ են արտահանումը, էներգետիկան, ներդրումները, տուրիզմը

Սիրիայում Ռուսական Су-24–խոցումը սրեց ՌԴ և Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությունը։ «lifenews.ru»–ն անդրադարձել է դրա հնարավոր հետևանքներին։ Սպառնալիքի տակ են հայտնվել արտահանումը, էներգետիկան, ներդրումները, տուրիզմը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուս–թուրքական ապրանքաշրջանառությունը գերազանցում է 31 մլրդ դոլարը։ Գերմանիայից հետո ՌԴ–ն Թուրքիայի երկրորդ արտաքին առևտրային գործընկերն է, Անկարան էլ իր հերթին Մոսկվայի կարևոր դաշնակիցների տասնյակում է։

ՌԴ–ից Թուրքիա արտահանումների մոտ 70 տոկոսը կազմում են էներգառեսուրսները, մնացածը մեքենաներ են, սարքավորումներ, քիմիական արտադրանք։ Վերջապես, մեծ հարցականի տակ է «Թուրքական հոսքի» ճակատագիրը՝ չնայած Թուրքիայի էներգետիկայի նախարարի հայտարարությանը, որ չի անհանգստանում երկու երկրների էներգետիկ հարաբերությունների համար։

Բացի այդ, Անկարան ռուսական հումքի երկրորդ խոշոր գնորդն է ԵՄ երկրներից հետո։

Հայտնի է, որ 2014–ին նա 27 մլրդ խմ–ից ավելի վառելանյութ է ձեռք բերել։ Թեև Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փոխարինել ՌԴ մատակարարումները, ինչի հետևանքով «Գազպրոմը» միլիարդավոր դոլարներ կկորցնի, փորձագետներն այլ բան էին նշել՝ Թուրքիային դա ավելի շատ կհարվածի. Անկարային ռուսական մատակարարումները կազմում են 50 տոկոս։

Հաջորդն ատոմային էլեկտրակայանների հարցն է Թուրքիայի հարավում՝ 20 մլրդ դոլար արժողությամբ։ Եթե դրանց շինարարությունն ընդհատվի, «Ռոսատոմը» 3 մլրդ դոլար կկորցնի, սակայն Անկարայի կորուստները շատ ավելի մեծ կլինեն՝ գումարած աշխատանքային տեղերն ու հարկային մուտքերը։

Մյուսը պարենամթերքն է։ Անկարան այս տարի մեծացրել է ՌԴ բանջարեղենի և մրգերի արտահանումը։ Բացի այդ, Թուրքիան առաջարկում է նաև մսային, կաթնային արտադրանք, ձկնեղեն և ձու՝ ՌԴ ցորենի դիմաց։

Քաղաքական հարաբերությունների սրման համապատկերին կորուստներից չի խուսափի նաև ներդրումային համագործակցությունը։ 2013–ին ՌԴ–ն 950 մլն դոլարի ներդրում է արել Թուրքիայում, որոնցից նշելի են հատկապես «Сбербанк»–ի կողմից «Denizbank»–ի գնումը, «ЛУКОЙЛ»–ի կողմից՝ «Акпет» ավտոլվացման կայանների, «Интер РАО ЕЭС»–ի կողմից՝ Թուրքիայի էլեկտրակապային ընկերության ակտիվների գնումը։

Եվ, իհարկե, զբոսաշրջությունը։ Թուրքիան երկար ժամանակ առաջին տեղում էր ռուս զբոսաշրջիկներ ընդունող երկրների շարքում։ Նախորդ տարի, տարբեր հաշվարկներով, այնտեղ է հանգստացել 3,5–4,5 մլն ՌԴ քաղաքացի։ Այդ ժամանակ Թուրքիան քիչ էր մնում զիջեր Եգիպտոսին։ Սակայն Սինայի ողբերգությունից հետո Եգիպտոս մեկնողները որոշեցին գնալ Անթալիա։ Փորձագետներն արդեն հաշվել են՝ եթե Թուրքիան զրկվի ռուս զբոսաշրջիկների թեկուզ ¼–ից, կկորցնի 4,5 մլրդ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը