Լրահոս

25.11.2015 13:24


Քաղաքացին հայտնել է, որ իրենց տուն ժամանած ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել

Քաղաքացին հայտնել է, որ իրենց տուն ժամանած ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժնում ահազանգ էստացվել այն մասին, որ քաղաքացի Սիմոն Դ.-ն վիճաբանում է ընտանիքի անդամների հետ:Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներինտեսնելով, Սիմոն Դ.-ն չի կատարել նրանց օրինական պահանջները և բռնություն է կիրառելոստիկանության ծառայողների նկատմամբ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքումոստիկանության հիշյալ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար Սիմոն Դ.-ինմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Սիմոն Դ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը տան անդամների հետ վիճաբանելու կապակցությամբ քրոջ՝ Ա. Ս.-ի ահազանգի հիման վրա իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Բյուրեղավանի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել իր նկատմամբ, ինչի հետևանքով ուշագնաց է եղել:

Սիմոն Դ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը