Լրահոս

25.11.2015 14:35


Ոսկու ձուլակտորների փոխարեն այլ մետաղ էր գրավադրել

Ոսկու ձուլակտորների փոխարեն այլ մետաղ էր գրավադրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1987 թ. ծնված Հայկազ Հ.-ն հոկտեմբերի 8-ին և 24-ին Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող գրավատանը համապատասխան պայմանագրերի հիման վրա մաքուր ոսկու ձուլակտորներ գրավադրելու պատրվակով՝ գրավադրել է փակ տուփերում գտնվող 100 գ կշռով մաքուր ոսկու 1-ական ձուլակտորներ, որոնց դիմաց նրան տրամադրվել է ընդհանուր 2.700.000 դրամ, իսկ նոյեմբերի 7-ին նրա կողմից երրորդ նմանատիպ ձուլակտորի գրավադրման ժամանակ պարզվել է, որ ինչպես այդ, այնպես էլ նախկինում գրավադրված երկու ձուլակտորների միայն արտաքին շերտն է եղել ոսկուց, իսկ մնացած զանգվածը հանդիսացել է այլ մետաղ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը