Աշխարհ

25.11.2015 18:20


Բելգիայում Եվրոպայի լիգայի խաղը կկայանա դատարկ մարզադաշտում

Բելգիայում Եվրոպայի լիգայի խաղը կկայանա դատարկ մարզադաշտում

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5–րդ տուրի շրջանակներում Բելգիայում նոյեմբերի 26–ին կայանալիք «Բրյուգգե»–«Նապոլի» հանդիպումը կանցնի դատարկ մարզադաշտում։ Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, նշվում է տանտերերի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ նման որոշման պատճառը երկրում ահաբեկչության բարձր սպառնալիքն է։

Նախապես ծրագրվել էր, որ Բրյուգգեի հանդիպմանը ներկա չեն գտնվելու միայն հյուրերի երկրպագուները, սակայն ավելի ուշ իշխանություններն արգելել են խաղը մարզադաշտում դիտել նաև տեղի երկրպագուներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը