Լրահոս

25.11.2015 17:18


Սկսվել է Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներին դրամական փոխհատուցում տալու գործընթացը

Սկսվել է Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներին դրամական փոխհատուցում տալու գործընթացը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը (Պահանջվող փաստաթղթերի ցանկը տե՛ս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքէջում՝ այս հղումով):

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ (010) 59-00-24, (010) 59-00-29:

Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-01-02, (010) 59-01- 04, (010) 59-01-05 հեռախոսահամարներով և[email protected] էլեկտրոնային հասցեով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով։

1. Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի 1,5 մլն դրամ:
2. ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ:
3. Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը