Լրահոս

25.11.2015 21:15


Ամերիկյան համալսարանի մոտ տներից մեկի պարիսպը մասամբ փլուզվել է

Ամերիկյան համալսարանի մոտ տներից մեկի պարիսպը մասամբ փլուզվել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 18.33-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեռ Կամսար փողոցում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են ավտոճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոսե փողոցում գտնվող տներից մեկի պարիսպը մասամբ փլուզվել է (մոտ 20 քմ) և թափվել Լեռ Կամսար փողոց, առկա է նաև թեքված գազատար խողովակ և էլ. սյուն:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել խոչընդոտող քարերը:

Այս խորագրի վերջին նյութերը