Լրահոս

25.11.2015 23:21


Քերին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Քերին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Թուրքիայի հարձակումը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա։ ՏԱՍՍ–ը հայտնում է, որ մատնանշվել է թռիչքների մասին ռուս-ամերիկյան հուշագրի խախտումը:

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Քերին ցավակցություն է հայտնել Սու-24-ի կործանման կապակցությամբ, և կոչ արել այդ միջադեպից հետո հանգստություն պահպանել Թուրքիայի հետ հարաբերություններում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը