Աշխարհ

26.11.2015 11:05


Օբաման ստորագրել է ԱՄՆ 2016թ. պաշտպանական բյուջեն

Օբաման ստորագրել է ԱՄՆ 2016թ. պաշտպանական բյուջեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված 2016թ. պաշտպանական բյուջեն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Նշվում է, որ այն կազմում է 607 մլրդ դոլար։ Նախորդ բյուջեի որոշ կետեր, որոնց վրա Օբաման վետո էր դրել, պահպանվել են նաև փաստաթղթի նոր տարբերակում։ Օրինակ՝ պաշտպանական այս բյուջեում են այն պահանջները, որոնք բարդացնում են Կուբայում Գուանտանամոյի բանտերի փակումը։

Նոր բյուջեի մասին օրենքը նաև ռազմական օգնություն է նախատեսում Ուկրաինային՝ 300 մլն դոլարի չափով, եթե Սպիտակ տունը դա նպատակահարմար գտնի։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթը հայտարարել էր, որ Բարաք Օբաման, ամենայն հավանականությամբ, կստորագրի երկրի պաշտպանական բյուջեի մասին նոր՝ թարմացված օրինագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը