Աշխարհ

26.11.2015 12:00


Նավթը և ԻԼԻՊ–ի հետ բարեկամությունը. Էրդողանի ընտանիքի գաղտնիքները (տեսանյութ)

Նավթը և ԻԼԻՊ–ի հետ բարեկամությունը. Էրդողանի ընտանիքի գաղտնիքները (տեսանյութ)

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ նոր ապացույցներ են հայտնվել այն բանի, որ ԻԼԻՊ–ի գոյությունն ու Սիրիայում տիրող անկայուն իրավիճակը ձեռնտու են թուրքական իշխանություններին և անմիջապես նախագահի ընտանիքին։ Այլևս անթաքույց է այն, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալը, բավական սերտ կապեր ունի ԻԼԻՊ–ի զինյալների հետ։ Հենց նա է վերահսկում իսլամականների նավթային հոսքերը ստվերային շուկայում։ Կրտսեր Էրդողանը սեփական նավամատույցներն ունի լիբանանյան Բեյրութում և թուրքական Ջեյհանում, որտեղ լցանավերով մաքսանենգ հումքն են հասցնում։ Եվ այդ մասին գիտի ողջ Թուրքիան։

Հետևաբար, աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ ՌՏՈւ–ի՝ զինյալների նավթապահեստներին հասցված հարվածները կարող էին դառնալ թուրքերի համբերության վերջին կաթիլը։ Անկարան անմիջապես զգաց, որ կորցնում է եկամտի աղբյուրը։

«Հենց Էրդողանի օրոք է սկսվել Թուրքիայի իսլամականացումը, և դա՝ շնորհիվ Էրդողանի ընտանիքի, –նշում է ռուսաստանցի փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը,– երբ Էրդողանի կինը գլխաշոր կապեց, բոլոր թուրք կանայք սկսեցին նրան հետևել։ Եվ որքան նրանք շատ էին աջակցում իսլամականներին, այնքան սերտանում էին ֆինանսական հարաբերությունները։ Հենց Էրդողանի որդին է հոգում «Իսլամական պետության» նավթի ապօրինի մատակարարումները»։

ԱՄՆ–ում կրթություն ստացած և Համաշխարհային բանկում փորձ ձեռք բերած Էրդողանի որդին, վերադառնալով հայրենիք, հայտնվեց ամենաեկամտաբեր ոլորտում՝ ծովային բեռնափոխադրումների։ Բեռների ցանկում էր Մերձավոր Արևելքից, այդ թվում՝ Իրաքից եկող նավթը, որն ԻԼԻՊ–ի ի հայտ գալուց հետո էժանացավ։

Ուշագրավ էր հատկապես հոր և որդու՝ համացանցում հայտնված խոսակցությունը, որից պարզ դարձավ, որ բացի նավթից՝ Էրդողանի ընատնիքը մեծ եկամուտներ ունի սիրիական արժեքավոր իրերից, զենքի ապօրինի վաճառքից։ Ընդ որում՝ դրան մասնակցում է ողջ ընտանիքը՝ հայր Էրդողանը, որդիները՝ Ահմեդ Բուրաքը (զբաղվում է ոսկով) և Բիլալը, նախագահի քեռին՝ Մուստաֆան, և անգամ դուստրը՝ ամուսնու հետ։ Բիզնեսի արդյունավետությունն էլ ապահովվում է դրան ընտանիքի բոլոր անդամների մասնակցությամբ։

Եվսեևի խոսքերով՝ հենց թուրքական ընկերություններն են կազմակերպել զինյալների տեղափոխումը Թուրքիայից Եմեն՝ Սաուդյան Արաբիայի շահերից ելնելով։ Ուշագրավ է, որ դա կազմակերպել է Էրդողանին հավատարիմ թուրքական հետախուզությունը։ Թուրքիան հզորացնելու համար, փորձագետի կարծիքով, նախագահի ընտանիքն ամեն ինչի պատրաստ է, անգամ՝ ահաբեկչութան։

Բրիտանական «Politics First» ամսագրի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադոպուլոսի հավաստմամբ՝ այսօր ԱՄՆ մերձավոր դաշնակից Թուրքիան իրավունք է ստացել անել այն ամենն, ինչ ուզում է, ԱՄՆ–ի աջակցությամբ։

Իսկ այդ ընթացքում երկրում շարունակում է ոտնահարվել խոսքի ազատությունը. յուրաքանչյուր կառավարություն իր պարտքն է համարում հետապնդել անկախ հետաքննություն վարող, կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնող լրագրողներին։ Նրանց ձերբակալում են, տանջում, անգամ՝ սպանում։ Արտաքին քաղաքականությամբ էլ Թուրքիան շարունակում է անկայունության կենտրոն մնալ տարածաշրջանում։

«vesti»–ն ադրադարձել է նաև Էրդողանի կրտսեր որդու՝ «Facebook»–ում զետեղած լուսանկարին, որում, իբր, պատկերված են ՌԴ ՌՏՈՒ–ի ավիահարվածներից տուժած թուրքմենական գյուղերի կանայք և երեխաները, ինչն իրականությանը չի համապատասխանում։

«Իսկ խոցված ռուս օդաչուների մասին՝ ոչինչ»,–գրում է պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը