Լրահոս

26.11.2015 13:42


Ռուսաստանում «Ми-8» ուղղաթիռ է կործանվել

Ռուսաստանում «Ми-8» ուղղաթիռ է կործանվել
Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում կործանվել է «Տուրուխան» ավիաընկերությանը պատկանող «Mи-8» ուղղաթիռ, դեպքի առթիվ ՌԴ դատախազությունը հետաքննություն է սկսել: Նախնական տվյալներով՝ 12 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազի գլխավոր օգնական Օքսանա Գորբունովայի խոսքերը:
«Իգարկա քաղաքից 10 կմ հեռավորության վրա թռիչքից հետո կործանվել է «Տուրուխան» ավիաընկերության ուղղաթիռը», - ասել է գործակալության զրուցակիցը և հավելել, որ կա 15 զոհ, ևս 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Օդանավում գտնվում էին 25 մարդ, 22 ուղևոր և անձնակազմի երեք անդամ:
«Ուղղաթիռն ընկել է Ենիսեյ գետը: Այս պահին իրականացվում է մարդկանց տարհանում», - հաղորդել է «ՏԱՍՍ»-ին Տուրուխանի շրջանի ԱԻՆ-ի հերթապահ մասը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը