Տնտեսական

26.11.2015 13:46


Իրականացվելու է գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողում

Իրականացվելու է գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողում

ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի /Ծովագյուղ համայնք/գետաբերանին ս.թ. նոյեմբերի 27-ին իրականացվելու է գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:

Սևանա լիճ բաց է թողնվելու 367 000 մանրաձուկ՝ 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:

Բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը