Լրահոս

26.11.2015 17:59


Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի մոտակայքում

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի մոտակայքում

Նոյեմբերի 26-ին, ժամը 13.53-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է անտառ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքի հյուսիսային հատվածում՝ «Դիլիջան» ազգային պարկի մոտակայքում այրվում է 3 հա խոտածածկույտ և ջերմահարվել են ծառեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.40-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը