Լրահոս

26.11.2015 18:10


Բնակարանագողության ձախողված փորձ

Բնակարանագողության ձախողված փորձ

Նոյեմբերի 25-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն ու ոստիկանության վետերանները Երևանի Խանջյան փողոցի 33 շենքի 2-րդ մուտքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հրայր Ս.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 15.30-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ փորձել է մտնել նույն շենքի բնակարաններից մեկը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Հրայր Ս.-ն ձերբակալված է:
Բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը