Լրահոս

26.11.2015 20:15


Փախցրած ավտոմեքենան թողել է փողոցում և դիմել փախուստի

Փախցրած ավտոմեքենան թողել է փողոցում և դիմել փախուստի

Նոյեմբերի 25-ին, ժամը 14-ին, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 1999 թ. ծնված Գարիկ Մ.-ն:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժ. 8.30-ի սահմաններում, Արագածի զանգվածի 1/3 շենքի բակից փախցրել է Համլետ Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, սակայն Տեր-Գաբրիելյան փողոցում ավտոմեքենան կանգնեցրել է 1949 թ. ծնված Էլբրուս Մ.-ն և վարորդի կողքի ուղևորի դուռը բացելով՝ փորձել է հանել բանալին, սակայն Գարիկ Մ.-ն 10-15 մետր վարելով ավտոմեքենան և իր հետ տանելով Էլբրուս Մ.-ին՝ մեքենան թողել է փողոցում և դիմել փախուստի:
Ավտոմեքենան վերադարձվել է տիրոջը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը